211652_close_icon
views-count1598 դիտում article-date 09:18 03-10-2014

Առևտրականներին խոշոր գործարարնե՞րն են հրահրում. Իրավունք

«Իրավունք»-ը գրում է, որ ըստ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրի՝ իրավապահներն օպերատիվ տեղեկություններ ունեն, որ առևտրականների ցույցերի ոչ բոլոր մասնակիցներն են ինքնաբուխ գալիս այդ բողոքի ակցիաներին: Խոշոր բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ իրենց էմիսարների միջոցով ամեն կերպ հրահրում են առևտրականներին՝ մատուցելով իբր 100 տոկոսանոց «ստույգ» տեղեկություններ, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումն առևտրականների կյանքը դժոխք է դարձնելու: «Շուտով հրահրումով զբաղվող խոշոր գործարարների ցուցակները զեկուցվելու են «ամենավերևին»,-հավելում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր