Խուրադոն՝ «Սպարտակ»-ի սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող
Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրպագուների շրջանում անցկացված հարմցան արդյունքում սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել խոսե Մանուել Խուրադոն, տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա խաղացողը այս ամսվա ընթացքում երեք հանդիպում է անցկացրել «Սպարտակ»-ի կազմում և աչքի է ընկել երկու գոլով: Երկրորդ տեղը զբաղեցրել է թիմի ավագ Արտյոմ Ռեբրովը, իսկ երրորդը՝ Արտյոմ Ձյուբան: