211652_close_icon
views-count788 դիտում article-date 21:01 29-09-2014

Պաշտում եմ «Բարսելոնա»-ի ֆուտբոլային փիլիսոփայությունը. Լորան Բլան

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բարսելոնա»-ի հետ կայանալիք խաղից առաջ հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին: ««Բարսելոնա»-ն միշտ էլ եղել է իմ սիրելի ակումբներից մեկը: Հատկապես ինձ դուր է գալիս այդ ակումբի ֆուտբոլային փիլիսոփայությունը: Ոմանց դա դուր է գալիս, իսկ ոմանց` ոչ: Բայց ինձ, այն շատ է դուր գալիս: Վերջին 10 տարվա ընթացքում նրանք բազմաթիվ տիտղոսներ են նվաճել, բայց ամենագլխավորը` ցուցադրում են գրավիչ ֆուտբոլ: Ես «Բարսելոնա»-ում հանդես եմ եկել մեկ մրցաշրջան, բայց դա շատ վաղուց էր: Վաղը իմ խնդիրը «Բարսելոնա»-ին հաղթելն է: Կարծում եմ դրա համար մենք ունենք բոլոր նախադրյալները»,- նշել է Բլանը:

Նմանատիպ նյութեր