211652_close_icon
views-count4229 դիտում article-date 23:48 14-12-2017

Տարկետումը չի հանվել, փոխվել է դրա փիլիսոփայությունը. ՀՀ Նախագահ

«Տարկետումը չի հանվել, փոխվել է դրա փիլիսոփայություն։Ժամանակները փոխվում են, փոխվում է մեր գործողությունների տրամաբանությունը։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Տարկետումը չի հանվել, փոխվել է դրա փիլիսոփայությունը, տրամաբանությունը։ Իսկ ով է ասել, որ եթե ունենանք հանճարեղ զորակոչիկ, նրան տանելո՞ւ ենք բանակ։ Կառավարությունը պետք է համոզված լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու մասին։ Իհարկե, ընդդիմադիրները ներկայացնում են, թե վերացվում է տարկետման իրավունքը։ Չի վերացվում։ Մյուս կողմից խոսում են, թե սոցիալական անարդարություն կա, հարուստների զավակները չեն ծառայում։ Իսկ տարկետման իրավունքից այսօր ո՞վ է օգտվում։ Ակնհայտ է, որ բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի մեծ հնարավորություն ունեն ուսանելու բուհերում։ Սա ազդելու է բուհական համակարգի վրա, բարձրանալու է ուսման որակ։ Սովորելու են նրանք, ովքեր ուզում են բարձրագույն կրթություն ստանալ։ Հինգ-տասը տարում բեկումնային փոփոխություն կունենանք կրթական համակարգում»։

Նմանատիպ նյութեր