Դոնեցկում կրակոցներն ու պայթյունները վերսկսվել են
Դոնեցկի մի շարք շրջաններում կրակոցներն ու պայթյունները վերսկսվել են։ Այս մասին հայտնում է քաղխորհրդի կայքը։
«Ժամը 18․00֊ի դրությամբ, քաղաքում ծայրահեղ լարված իրադրություն էր։ Շատ շրջաններում հզոր հրետանուց արձակած ձայներ են լսվում»,- ասվում է հայտարաությունում։
Նշվում է, որ ներկայումս Դոնեցկում հոսանքազրկված է 45 կայան։