Հարգանքի տուրք՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով եռօրյա պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն