Հարգանքի տուրք՝ Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին. «Բարեկամություն» պետական անսամբլը մենահամերգով հանդես կգա
Ապրիլի 23-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահումտեղի է ունենալու վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի մենահամերգը, որը նվիրված կլինի Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին փոխանցում է «Բարեկամություն» պետական անսամբլի պաշտոնական կայքը:
Մենահամերգին իրենց մասնակցությունը կունենան նաև ՀՀ վաստակավոր արտիստներ Սիլվա Յուզբաշյանը և Դավիթ Հակոբյանը: Համույթի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան: