211652_close_icon

Աֆղանստանի նախագահը ՆԱՏՕ-ի զորքերի կարգավիճակի մասին համաձայնագիրը կստորագրի վաղը

views-count1276 դիտում article-date 17:29 29-09-2014
Քաբուլը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի կարգավիճակի մասին համաձայնագիրը Վաշինգտոնի հետ ստորագրելու է սեպտեմբերի 30-ին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Քաբուլում ամերիկյան դեսպանատան իր աղբյուրը: Համաձայնագիրն ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս հաջորդ տարվանից աֆղանական տարածքում պահել ոչ մեծ թվով զինվորական կոնտինգենտ: Դեսպանատան հաղորդմամբ՝ Աֆղանստանի նոր ղեկավար Աշրաֆ Գանին համաձայնագիրը կստորագրի վաղն առավոտյան, Քաբուլի նախագահական նստավայրում:

Նմանատիպ նյութեր