ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Դավիթ Հակոբյանի մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ցավակցական ուղերձում ասվում է.
«Ցավով տեղեկացա Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի անժամանակ մահվան մասին: Դավիթ Հակոբյանը քաղաքական գործչի իր տեսակով և հայացքներով ուրույն ներդրում է ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում՝ ակտիվորեն ներգրավված լինելով քաղաքական գործընթացներում:
Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Դավիթ Հակոբյանի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին»: