6646 դիտում
16:38 29-09-2014
Ոսկու շուկայի սեփականատերը՝ օրենքի փոփոխության և առևտրականների դժգոհության մասին
3,5 տոկոս շրջանառության հարկը, որն անհատ ձեռներեցները վճարում էին, հիմա պետությունն իջեցրել է մինչև 1 տոկոս, իսկ այն 2,5 տոկոսը, որը մնացել է իրենց օգտին, բավարար է, որպեսզի այդ մարդիկ իրենց տեղի գումարը, հարկային պարտավորության, տրանսպորտի՝ գնալ-գալու եւ հաց ուտելու գումարները վճարեն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը:
«Այդքան լավ բան է ստացվել, որպեսզի մանր ու միջին բիզնեսը զարգանա: Բայց որպեսզի մանր ու միջին բիզնեսը զարգանա, պետք է խոշորը խոչընդոտ չհանդիսանա, իսկ որպեսզի խոշորը խոչընդոտ չհանդիսանա, պետք է փաստաթղթավորված լինի: Ասենք, հեսա, 40 հատ մատանի առել ենք, սարքել, դրել ենք վաճառասեղանին»,- մանրամասնեց Վ. Աբրահամյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ առեւտրականները ցանկանում են ամեն տեսակ քայլերի դիմել, որպեսզի ապօրինի դաշտում հսկողությունից դուրս լինեն:0 «Բայց չէ՞ որ իրավական երկիր կառուցելու համար պետք է օրինական դաշտում աշխատեն»,- ավելացրեց նա եւ հավելեց, որ իրենց մոտ բնականոն աշխատանքները շարունակվում են:
Նմանատիպ նյութեր
9094 դիտում
21:51 09-06-2014
«Վաղարշ և որդիներ» Ոսկու շուկայի սեփականատերը երբեմն բարի գործեր էլ է անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
457 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
709 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը