211652_close_icon
views-count1453 դիտում article-date 11:06 29-09-2014

Հայաստանում է կանանց գաղտնիքների տիրակալը. տեսանյութ

Չես գտնի հայրենիքում, կհանդիպես Երևանում` Լուկա Շոնը ազգությամբ լեհ ամերիկաբնակ սկսնակ գրող է: Իր երկրի ամենավառ գրական աստղի երևանյան այցի մասին պաատահաբար է իմացել: Յանուշ Վիշնևսկուն տեսնելու բացառիկ հնարավորությունը, փաստորեն, Հայաստանում է ընձեռնվել: Յանուշ Վիշնևսկու հայերենն այսքանն է միայն թույլ տալիս ընթերցել իր նոր գրքի թարգմանությունից: Դեռ անցած տարվանից է արևելյան Եվրոպայի ամենահայտնի ու ընթերցվող գրողը սիրահարվել հայկական այբուբենին: Իր ստեղծագործությունը հայերեն տառերով տեսնելը գրողի համար նախ էսթետիկ է, ապա՝ պատվաբեր: Լեհ հեղինակների հայերեն լեզվով դժվար է գտնել: Լեհերենի մասնագետներն են քիչ: Գոռ Մարտիրոսյանը մեկ տարի ապրել է Լեհաստանում, հենց հեղինակի վստահեցմամբ՝ փայլուն գիտի լեզուն: Զավեն Բոյաջյանը ամբողջ ամառը Գրանդի թարգմանությունը խմբագրելով է անցկացրել: Գրանդի շնորհանդեսը Լեհաստանում հունիսի սկզբին էր: Սեպտեմբերն է ու այն արդեն երևանյան գրախանութներում է: Պատահական չէ, որ Գրանդի հայերեն թարգամանության շնորհանդեսին ներկա են առավելապես կանայք ու աղջիկներ: Յանուշ Վիշնևսկուն համարում են նրանց գաղտնիքների տիրակալ: Նա էլ գիտի ինչպես փոխհատուցել իր ընթերցողուհիներին` խնայելով նրանց ժամանակը: Եվ այսպես բարի գալուստ Գրանդ, որը գտնվում է հռչակավոր Սոպոտ հանգստավայրում` Բալթիկ ծովի ափին: Այստեղ հատակից առաստաղ` պատմությունների ծով է: Մի տեղ Հիտլերն է կանգ առել, մյուսում` Մառլեն Դիտրիխն է հանգստացել: Մի համարում Շակիրան է համերգից առաջ ուժ հավաքել, մեկ այլ սենյակում Պուտինն է խորհրդակցություն ացկացրել: Ով, եթե ոչ նա կիմանար Գրանդ հյուրանոցի հյուրերի ամենաինտիմ գաղտնիքները: Հավաքարարուհի Լյուբայի միջոցով Վիշնևսկին առաջարկում է վերուվար անել ժամանակով, բացել Գրանդի հյուրասենյակների դռներն ու իմանալ հայտնիների անհայտ պատմությունները: Բայց մի շտապեք հավատալ դրանց: Գրականությունն ու իրականությունը չեն սիրում համաքայլ ընթանալ: Յանուշ Վիշնևսկու երրորդ այցը հաջորդ գարնանն է նախատեսվում: Գրողը ցանկանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին այդ թեմայով պատմվածք գրել: Բայց ժամանակից առաջ չի էլ ուզում ընկնել: Այժմ` 20-րդ լեզվով թարգմանված իր առաջին հայերեն գրքի յուրահատուկ տառերով է հիանում: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34366]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր