26629 դիտում
09:23 28-09-2014
Խոշոր ավտովթար` Երևանում. Mercedes-ը բախվել է 07-ին. կան վիրավորներ. Մալաթիայի թաղապետարանի չինովնիկները «ջայլամի քաղաքականություն» են վարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել են Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 31-ամյա Ալբերտ Առաքելյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 17 ԼՕ 793 համարանիշի և Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 25-ամյա Գևորգ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 49 ՕԼ 999 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդը տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղից էլ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել են Mercedes-ի գազի արտահոսքը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, 7-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ երբ Mercedes-ի վարորդին դուրս էին բերում ավտոմեքենայից, նրա վրայից ալկոհոլի հոտ էր փչում, ով նույնիսկ չէր հասկանում, որ վթար է տեղի ունեցել: Քաղաքացիները նրա ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են նաև Գագիկ Հովհաննիսյանի անվամբ վարորդական իրավունքի և զենքի օրինական թույլտվության վկայական և, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, Գ. Հովհաննիսյանը զինվորական է, կոչումով՝ փոխգնդապետ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ Ա. Առաքելյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Վթարի վայրը մաքրելու համար Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել են Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ ծառայություն: Այնտեղից պատասխանել են. «Հիմա բան չենք կարա անենք, առավոտ լույսը բացվի, մի բան կմտածենք»:
Ականատեսների պատմելով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալով բախվել է 07-ին:
Նախնական տվյալներով Mercedes մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.900.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր:
Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը
կկազմեր ընդամենը 67.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)