ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան չունի միջազգային լեգիտիմություն. Դամասկոս
Интерфакс-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ը Սիրիայի իշխանություններին իրազեկում է երկրի տարածքում «Իսլամական պետության» դիրքերին հարվածելու մասին, սակայն դա չի նշանակում, թե Դամասկոսը հավանության է արժանացնում այդ գործողությունները:
Այս մասին ռուս լրագրողներին հայտնել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը. «Ամեն դեպքում եթե նրանց հարվածներն ուղղված են «Իսլամական պետության» դեմ, ապա դա լավ է: Սակայն մենք նախկինի նման կասկածներ ունենք նրանց իրական մտադրությունների վերաբերյալ»:
Մուալեմն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան չունի միջազգային լեգիտիմություն, քանի որ ստեղծվել է առանց ՄԱԿ ԱԽ-ի որոշման: