2857 դիտում
10:10 27-09-2014
Ադրբեջանցի դիվերսանտների փաստաբանը՝ հա՞յ. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «2014 թ. մայիսի 14-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու գործով կալանավորված Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը, Դիլյամ Գարդաշխան օղլի Ասկերովը հայ փաստաբան ունեն: Նա ԼՂՀ փաստաբան Արկադի Իսրայելյանն է»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասել է, որ հանդիպել է ադրբեջանցի դիվերսանտների հետ, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չի ցանկացել հանդիպումից մանրամասներ ներկայացնել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էին ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման աշխատանքները: Ի դեպ, առաջնորդվելով Ժնևյան կոնվենցիայի դրույթներով` ԼՂՀ իշխանությունները միակողմանի կարգով պատրաստակամություն հայտնեցին հանձնել դիվերսիոն գործողությունների ընթացքում փոխհրաձգության ժամանակ սպանված Հ. Հասանովի դին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
7402 դիտում
13:22 30-07-2014
Նոր մանրամասներ՝ ադրբեջանցի դիվերսանտների կրակոցից վիրավորված 37-ամյա Կարինեի մասին
4989 դիտում
10:35 30-09-2014
Ի՞նչ ընթացք ստացավ ադրբեջանցի դիվերսանտների կողմից գերեզմանոցում սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի գործը
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»