211652_close_icon

Ադրբեջանը հայտնում է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպելու են Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների հետ

views-count2429 դիտում article-date 11:47 28-08-2014
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները իրենց տրված լիազորությունների շրջանակում ծրագրում են հանդիպել Հայաստանի Զինված ուժերի կողմից դիվերսիոն փորձ կատարելու ժամանակ ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԿԽՄԿ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովան: Apa գործակալության փոխանցմամբ՝ Հուսեյնովան չի նշել դիվերսանտների հետ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հանդիպման ժամկետը: Միայն ասել է, որ ամբողջական տեղեկություն կհաղորդի հանդիպումից հետո:

Նմանատիպ նյութեր