«Արմավիա ավիաընկերություն»-ը սնանկ ճանաչելու համար «Միկա Լիմիթեդ»-ը դատարան է դիմել. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ըստ իր տեղեկությունների, «Միկա լիմիթեդ» ընկերությունն այս տարվա սեպտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել՝ պահանջելով սնանկ ճանաչել «Արմավիա ավիաընկերություն» ՓԲԸ-ին:
«Այս նորությունը խիստ անհանգստացրել է «Արմավիա»-ի նախկին աշխատակիցներին, ինչպես նաև այն ուղևորներին, ովքեր ունեն հետաձգված չվերթերի ավիատոմսեր:
Կարինե Դանիելյան անուն-ազգանունով մի քաղաքացի մեզ հայտնեց. «Ես ուղևորներից մեկի լիազորված անձն եմ: Իմ բարեկամը գնել է 9 տոմս, որոնց արժեքը գերազանցում է 1 մլն դրամը: Դրանք հետաձգվել են և մենք այսօր հայտնվել ենք անելանելի դրության մեջ, որովհետև «Արմավիա»-ն արդեն լուծարման գործընթացի մեջ է, ո՞վ պետք է վճարի մեր գումարները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: