Այցելություն Սոս Սարգսյանի շիրիմին
Ս. թ. սեպտեմբերի 26-ին լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, ճանաչված դերասան Սոս Սարգսյանի մահվան մեկ տարին:
Մահվան տարելիցի կապակցությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Երևանի Կոմիտասի անվան պանթեոն` Վարպետի շիրիմին կայցելեն և իրենց հարգանքի տուրքը կմատուցեն մտավորականներ, պետական պաշտոնյաներ և նրա արվեստի երկրպագուներ: