211652_close_icon

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը կկազմակերպվի այցելություն նրա տուն-թանգարան և զորամաս

views-count1279 դիտում article-date 16:35 04-03-2014
ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ մարտի 5-ին, ժամը 10.30, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտից, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպում են ուսանողների այցելություն Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և նրա անվան զորամաս։ Ուսանողները զորամասում հանդես կգան համերգային ծրագրով։ Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինվորները կպարգևատրվեն։

Նմանատիպ նյութեր