1212 դիտում
11:25 26-09-2014
Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած նոր ճանապարհահատվածն արդեն երթևեկելի է
Նկատի ունենալով մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի ավելացման միտումը` մայրաքաղաքի զարգացման ծրագրերով շարունակվում են նոր շրջանցիկ ճանապարհների, խաչմերուկների, տրանսպորտային հանգույցների, հետիոտնային անցումների կառուցման ու փողոցների բարեկարգման ծավալուն աշխատանքները: Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված խոշորածավալ ծրագրերին զուգահեռ, կյանքի են կոչվում նաև տրանսպորտային փոքր հանգույցների նախագծերը, որոնք ևս կենսական նշանակություն ունեն մայրաքաղաքի համար: Երկար տարիներ թղթի վրա մնացած նմանատիպ ծրագրերից մեկն այժմ արդեն իրականություն է: Ընթացիկ տարվա աշխատանքներով նախատեսված Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած նոր ճանապարհահատվածն արդեն երթևեկելի է: Որակական բոլոր չափանիշներով կառուցված նոր ճանապարհը հարմարավետ է ու զգալիորեն թեթևացրել է մայրաքաղաքի այդ հատվածի երթևեկությունը: Շուրջ 70 մ երկարությամբ և երթևեկելի մասի 12 մետր լայնությամբ նոր ճանապարհահատվածն ապահովվել է նաև արտաքին լուսավորությամբ, կահավորվել ճանապարհային համապատասխան նշաններով: Ծրագրի շրջանակում վերակառուցվել է նաև կոյուղատար համակարգը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
975 դիտում
16:14 22-09-2014
Շահագործման է հանձնվել Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած ճանապարհահատվածը
1237 դիտում
14:39 21-03-2015
Կապան-Քաջարան ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է
2165 դիտում
14:52 17-11-2016
Գորիս-Տաթև ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է
Այս բաժնից
1648 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1510 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան