211652_close_icon
views-count831 դիտում article-date 10:48 26-09-2014

Յացենյուկը Ռուսաստանին մեղադրել է «Ուկրաինան սառեցնելու» փորձի մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, ով ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով գտնվում է Նյու Յորքում, Ռուսաստանին մեղադրել է «Ուկրաինան սառեցնելու» փորձի մեջ` բնական գազն օգտագործելով որպես «հաղթաթուղթ». «Նրանք (Ռուսաստան) ցանկանում են սառեցնել մեզ: Այդպիսին է նպատակը, ռուսական ձեռքերում կա ևս մեկ հաղթաթուղթ: Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունից բացի, նրանք ունենա նաև այլ հաղթաթուղթ: Խոսքը գնում է էներգետիկ հաղթաթղթի մասին: Ռուսաստանի վերջնական նպատակը Ուկրաինայում նոր հակամարտություն կազմակերպելն է (երկիրը սառեցնելու ֆոնին)»: Յացենյուկը հայտարարել է, որ չի վստահում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` որպես Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ խաղաղության բանակցությունների գործընկեր: Նա ընդգծել է, որ իրենք հենց դրա համար էլ պնդում են, որ ռուս-ուկրաինական բանակցություններին մասնակցեն ԱՄՆ-ն ու ԵՄ-ը:

Նմանատիպ նյութեր