Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է զբաղեցնել «Մեծ ութնյակում» Ռուսաստանի տեղը
Եթե G8-ում ազատ տեղ կա, ապա Ուկրաինան պատրաստ է զբաղեցնել այն: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում:
Վերջինիս խոսքը մեծ ոգևորությամբ է ընդունվել ուկրաինական մամուլի ներկայացուցիչների կողմից:
«Ժամանակն է կառուցել գլոբալ անվտանգության նոր համակարգ և լուրջ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր խախտում են այդ անվտանգությունը»,-ասել է նա:
Նշենք, որ մարտի 24-ին Հաագայում տեղի կունենա G7-ի երկրների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում էլ որոշում կկայացվի Ռուսաստանի հետագա մասնակցության հարցի մասին: