Լիտվան Ռուսաստանին մեղադրել է ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ
Լիտվայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրել են ռազմական գործարանը հրկիզելու փորձի մեջ։
Խոսքը 2024 թվականի գրոհի մասին է, երբ թիրախավորել էր ռադիոհաճախականության սկաներներ արտադրող ձեռնարկությունը, գրում է DW-ը։ Այս սկաներները մատակարարվում են ուկրաինական բանակին։ Վիլնյուսը հայտարարել է, որ հրկիզման փորձը կազմակերպել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչությանը (ГРУ)։ Մեղադրանք է առաջադրվել վեց անձի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Իսպանիայի, Կոլումբիայի և Կուբայի քաղաքացիներ։
Լիտվայի ոստիկանության և դատախազության տվյալներով՝ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչությունը նմանատիպ հրկիզման փորձեր է կատարել Լեհաստանում, Ռումինիայում և Չեխիայում։
«Հանցագործությունները համակարգված էին, և հրամանները տվել են Ռուսաստանում բնակվող և ռուսական ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության հետ կապված անձանց խումբը»,- ասել է Լիտվայի ոստիկանության ներկայացուցիչ Սաուլիուս Բրիգինասը։ Նա հավելել է, որ Վիլնյուսը միջազգային հետախուզման հրամանագիր է արձակել Ռուսաստանում թաքնվող երեք անձանց համար։