211652_close_icon
views-count984 դիտում article-date 11:08 26-09-2014

ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ

Սեպտեմբերի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը հույս հայտնեց, որ հայ-քուվեյթական համագործակցության շրջանակում կընդգրկվեն նաեւ երկու երկրների ոստիկանական կառույցների համագործակցության ծրագրեր: Ներկայացնելով ոստիկանության համակարգում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաեւ համագործակցության ոլորտների ընդլայնում, բարելավում, եւ նախանշեց մի շարք ուղիներ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին հավաստիացրեց, որ ինչպես երկու երկրների, այնպես էլ ոստիկանական կառույցների համագործակցությունը կզարգանա ու կընդլայնվի: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր