1057 դիտում
21:39 10-09-2014
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ԱՄՆ դեսպանատան հետ ոստիկանության համագործակցությունը միշտ եղել է ակտիվ, գործնական և արդյունավետ: Նա հատկապես կարևորեց դեսպանատան աջակցությունը ոստիկանության որդեգրած բարեփոխումներին:
Ներկայացնելով ոստիկանությունում ընթացող ծավալուն բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ դրանց նպատակը ժողովրդին բարձրակարգ ծառայություն մատուցելն ու ոստիկանության աշխատանքը թափանցիկ դարձնելն է:
Ոստիկանության պետն անդրադարձավ նաև համայնքային ոստիկանության ներդրման, կադրային փոփոխությունների և կադրերի վերապատրաստման, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ հարցերի:
Ջոն Հեֆերնն իր հերթին կարևորեց ընտանեկան բռնությունների դեմ պայքարի հարցը, նշելով, որ դա լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում, և այդ առումով անհրաժեշտ է բնակչության պատշաճ իրազեկումն ու համապատասխան աջակցության ցուցաբերումը:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ հաշվի առնելով խնդրի կարևորությունը և բարդությունը՝ քրեական հետախուզությունում ստեղծվել է անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի վարչություն:
Այսօր ոստիկանության գործառույթներն իրականացվում են յուրաքանչյուր ծառայողի պատասխանատվության դաշտում, իսկ արդյունքը լինելու է նոր՝ հասարակության հավատն ու վստահությունը վայելող ոստիկանությունը:
«Բարեփոխումների գործընթացն անշրջելի է,- ասաց ոստիկանության պետը,- ու որքան էլ թե՛ ներսից, թե՛ դրսից առկա է որոշ ուժերի դիմադրություն, ոստիկանությունը շարունակելու է իրականացնել հրապարակային գործունեություն, որովհետև վճռական է հանրային վստահություն վայելող ոստիկանության ձևավորման՝ իր հանձնառության մեջ»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ջոն Հեֆերնը բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ծրագրերը՝ հավաստիացնելով, որ Հայաստանի ոստիկանության հետ կայացած գործընկերությունը շարունակվելու և ընդլայնվելու է:
Կողմերը քննարկեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1657 դիտում
13:10 18-04-2014
Վերահսկիչ պալատում տեղի ունեցավ Իշխան Զաքարյանի և Ջոն Հեֆերնի պաշտոնական հանդիպումը
981 դիտում
11:08 26-09-2014
ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ
Այս բաժնից
622 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
931 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան