Թայվանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թայվանի սեյսմոլոգիական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է կղզու հարավարևելյան ափերից 15,2 կմ հեռավորության վրա։ Առավել ուժեղ ցնցումները զգացվել են Թայդուն գավառի տարածքում։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։