Թայվանում այսօր առավոտյան տեղի է ունեցել 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է Ria Novosti-ն:
Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 10.46-ին: Էպիկենտրոնը գտնվել է կղզու կենտրոնական հատվածում՝ Նանյտոու վարչական շրջանում, հիպոկենտրոնը՝ 6 կմ խորության վրա:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 5-ին Թայվանում տեղի էր ունեցել ուժգին՝ 6.4 մագնիտուդով երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվել էր 116 մարդ: