975 դիտում
19:52 25-09-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՀ Հայաստանի հարցով գործադիր տնօրենին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի հարցով գործադիր տնօրեն Մենո Սնելին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը և նշել, որ համատեղ իրականացվող ծրագրերն ընթանում են հաջողությամբ` առանց որևէ խոչընդոտի:
Վարչապետը, ներկայացնելով կառավարության ծրագրի առաջնայնությունները, նշել է, որ գործադիրն իր բոլորը ջանքերը պետք է ուղղի տնտեսական միջավայրի բարելավմանը, հավասար պայմանների ապահովմանը, աղքատության կրճատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ստվերի կրճատմանը: «Տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից են ինստիտուցիոնալ բարեփոխումները, և մենք քաղաքական կամք ենք դրսևորելու՝ իրականացնելու այդ բարեփոխումները»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության հետ ձևավորված փոխգործակցության մակարդակից՝ Մենո Սնելը նշել է, որ ԱՄՀ գործադիր խորհրդում Հայաստանն իր հավակնոտ ծրագրերն իրականացնելու արդյունքում ունի բարձր վարկանիշ: Մենո Սնելը ԱՄՀ աջակցությունն է հայտնել Հայաստանում կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործընթացում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
5411 դիտում
14:06 13-05-2016
Վարչապետն ընդունել է ԱՄՀ Հայաստանի գծով գործադիր տնօրենին
933 դիտում
15:40 16-04-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին
1422 դիտում
16:49 07-05-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության պատվիրակությանը
Այս բաժնից
1198 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
742 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը