Աբովյանում մեկնարկում է ոչ իշխանական 3 ուժերի հանրահավաքը. քաղաքապետը ևս ներկա է. ֆոտոշարք. newsbook.am
[url=http://newsbook.am/?p=39786&l=am]Newsbook.am[/url]-ի փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մեկնարկում է ոչիշխանական երեք ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» կողմից նախաձեռնած իրազեկման հանրահավաքը: Նշենք, որ հանրահավաքը բավականին բազմամարդ է: Շուրջ 4000 քաղաքացիներ` եռագույն դրոշներով, շտապել են հանրահավաքին:
Քաղաքական այս միջոցառմանը ներկա են և ելույթներ կունենան ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ-ից` Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը։