990 դիտում
15:01 25-09-2014
Այս տարի մայրաքաղաքի հիմնանորոգվող 23 փողոցներից 12-ի աշխատանքներն ավարտվել են
2014 թվականին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրով մայրաքաղաքում ասֆալտապատվող 2.0 մլն քմ տարածքից 622300 քառակուսի մետրը բաժին է ընկնում փողոցների հիմնանորոգմանը: Ըստ այդմ, նախատեսված 23 փողոցներից 12-ում`Բաշինջաղյան, Մազմանյան, Բեկնազարյան, Արզումանյան, Ագաթանգեղոսի, Կուստոյի, Աթոյան, Ավետիսյան, Համբարձումյան, Նանսենի, Գրիգոր Լուսավորչի և Շիրակի փողոցներում, աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, ներառյալ մայթերի ասֆալտապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, հաշմանդամների և երեխաների համար նախատեսված թեքահարթակների կառուցումն ու դիտահորերի կարգաբերումը:
Օրերս շահագործման կհանձնվի նաև Բելինսկու փողոցը: Անդրանիկի, Նոր Արեշի 50-րդ, Ազատամարտիկների և Մայիսի 9-ի փողոցների հիմնանորոգումը կավարտվի առաջիկա օրերին: Մյուս փողոցներում աշխատանքները թևակոխել են ավարտական փուլ և կեզրափակվեն նախատեսված ժամկետից` հոկտեմբերի 30-ից շուտ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ բոլոր փողոցներում խիստ վերահսկողություն է սահմանված որակական չափանիշների նկատմամբ: Հիմնական բարեկարգման ավարտից հետո հնարավոր թերությունների դեպքում կազմվում են արձանագրություններ`կարճ ժամկետում դրանք վերացնելու համար:
Նմանատիպ նյութեր
2235 դիտում
14:25 25-08-2017
Պետբյուջեով հիմնանորոգվող ճանապարհների երաշխիքային ժամկետն այսուհետ կսահմանվի 5 տարի
1900 դիտում
16:33 25-05-2016
Մայրաքաղաքի փողոցներից մեկը կանվանակոչվի եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով
919 դիտում
18:30 10-04-2020
Կոտայքում գարնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են. այս տարի 200 հա-ով ավելի գարնանացան կիրականացվի
Այս բաժնից
1201 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
745 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը