211652_close_icon
views-count1975 դիտում article-date 10:17 25-09-2014

Գորիսում բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի. Ժամանակ

Երեկ Գորիսի հրապարակում բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առաջիկա նշանակման: Ակցիայի ավարտից հետո Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը «Ժամանակին» ասել է, որ ակցիայի դրդապատճառը եղել է Արտակ Բուդաղյանի գործով դատական նիստը, ապա դատական նիստից հետո հավաքվածներն սկսել են բողոքել Խաչատրյանի նշանակման դեմ: «Մեր հարցին՝ եթե կառավարության նիստում հաստատվի Խաչատրյանի նշանակումը, գորիսեցիները պատրա՞ստ են ընդվզել այդ որոշման դեմ, հանրահավաքներ կազմակերպել, բոյկոտել: «Բողոք էլ կլինի, հանրահավաք էլ կլինի, խրախճանք էլ կլինի Խաչատրյանի կողմնակիցների կողմից: Բայց ամեն դեպքում բողոքավոր մասսան շատ կլինի: Գուցե շատերը չմիանան, բայց ներքուստ ընդվզում կլինի հաստատ»,-ասաց նա»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր