ՀՀԿ ներսում քննարկվում է Սյունիքի մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ին զիջելու հարցը. ՉԻ
«Իշխանական աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ ներսում վերջին օրերին քննարկվում է Սյունիքի մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ին զիջելու հարցը: Թե կոնկրետ ում են ցանկանում նշանակել մարզպետ, մեր աղբյուրները չհայտնեցին. առայժմ չկա վերջնական որոշում, ուստի և՝ չկա կոնկրետ թեկնածու»,- գրում է «ՉԻ»-ն և հավելում.
«Իսկ ՀՀԿ ներսում քննարկումներն ընթանում են քաղաքական վերջին զարգացումների ֆոնին, երբ ՀՅԴ-ն հրաժարվեց քառյակի շրջանակներում միասնական հանրահավաքից և պնդում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:
Իհարկե, չի բացառվում, որ վերջին պահին ՀՀԿ-ն որոշի որևէ մեկիին էլ չզիջել Սյունիքի մարզն ու այնտեղ նշանակել իր կուսակցականին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: