Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել
Ճապոնական արշիպելագի հյուսիս֊արևելքում 5․0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Այս մասին փոժանցում է ITAR-TASS-ը։
Ըստ ազգային օդերևութաբանական վարչության տվյալների՝ ցունամիի վտանգ չկա։
Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ, հիպոկենտրոնը՝ 50 կմ խորության վրա։