211652_close_icon
views-count1549 դիտում article-date 18:07 24-09-2014

ՀՀ վարչապետը հանդիպել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ

Այսօր` սեպտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի տարածքային և մարզային կառույցների ղեկավարների հետ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոփոխված կազմով սա առաջին հանդիպումն էր կառավարության ղեկավարի հետ: ՀՀ վարչապետը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունենում ՀՀԿ ԵԿ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվում են բազմաբնույթ հարցեր: ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը և նախանշեց առաջիկա անելիքները: Հանդիպմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով խոսեց մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին, պատմեց նախատեսվող միջոցառումների մասին: Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ մի շարք կարևոր խնդիրների: Խոսեց կազմակերպչական հարցերի, բարեփոխումների փաթեթների` հատկապես հարկային և մաքսային բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, տարածքային համաչափ զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում և հատկապես մարզերում փոքր և միջին բիզնեսի զարգացման կարևորությանը: Պարոն Աբրահամյանը նշեց, որ սահմանապահ գյուղերին կտրվեն արտոնյալ պայմաններ: Վարչապետը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին և լսեց նրանց առաջարկները: Հարցերը վերաբերում էին կազմակերպչական խնդիրներին, ներքաղաքական իրադարձություններին, կառավարության ծրագրին: Կառավարության ղեկավարը հորդորեց երիտասարդներին օգտագործել իրենց ակտիվությունը` ի նպաստ ոլորտային ծրագրերի: Հանդիպման ավարտին երիտասարդներից մի քանիսը ստացան կուսակցության անդամության տոմսերը կուսակցության նախագահի տեղակալից: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր