1551 դիտում
17:34 24-09-2014
Օրենքի փոփոխությունը կհստակեցնի փախստականների երեխաների կարգավիճակը. տեսանյութ
«Ես պատկանում եմ». յուրաքանչյուր փախստական ի վերջո պետք է այս միտքն արտահայտի: Սա ՄԱԿ-ի կոնվենցիայի ու արդեն հայկական ստեղծվող փաստաթղթի կարգախոսն է: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչությունն ու ոստիկանությունը օրենքի նախագիծ են մշակել:
Խորհրդարանն էլ կքննարկի փաստաթուղթը: Նոր օրինագիծը համապատասխանում է միջազգային նորմերին, սահմանում է, թե ինչ է քաղաքացիությունն ու ապաքաղաքացիությունը: Առայժմ գործող օրենքն արգելվում է Հայաստանում ապրող փախստականների ծնված երեխային քաղաքացիություն շնորհել, առաջարկվող փոփոխությունը կլուծի նաև այդ խնդիրը:
Ծնողների դեպքում ընթացակարգը բարդ է, դիմելու են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, այնուհետև նրանց դիմումները քննելու են պետական մարմիններն ու ի վերջո` հանրապետության նախագահն է շնորհելու քաղաքացիություն: ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով` պետք է գործակցել գերատեսչությունների հետ, որ մարդիկ իրենց անօգնական չզգան:
Հայաստանում քաղաքացիություն չունի և սպասում է, որ իրեն կարգավիճակ շնորհեն 166 մարդ, 70-ը քաղաքացիությունից հրաժարվել են, այլ երկրի քաղաքացի դառնալու համար, սակայն առայժմ չեն դարձել: Ոչ պաշտոնական տվյալով` աշխարհում կա 10 միլիոն փախստական, որոնք սպասում են իրենց անձնագրին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34139]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
733 դիտում
22:43 04-09-2024
Շվեյցարիան երկարացրել է ուկրաինացի փախստականների պաշտպանության կարգավիճակը
2388 դիտում
10:42 11-01-2020
Օրենքի փոփոխությունը կտարածվի՞ բոլոր հիմնադրամների վրա. «Ժամանակ»
3216 դիտում
14:59 29-04-2020
Մանե Թանդիլյանն աընդունելի է համարում բյուջեի օրենքի՝ ԱԺ-ի հնարավորությանն առնչվող փոփոխությունը
Այս բաժնից
1162 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1465 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ