211652_close_icon
views-count1743 դիտում article-date 09:19 31-05-2014

«Հրաշալի քառյակ»-ը կհստակեցնի իր պահանջները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ երկուշաբթի օրը՝ ժամը 14.00-ին, «Հրաշալի քառյակ»-ը կրկին որոշել է հանդիպել: Այս անգամ հանդիպումը կայանալու է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում: Մեր տեղեկություններով՝ օրակարգում հիմնականում լինելու է մեկ հարց. հստակեցնել և հրապարակել այն պահանջները, որոնք Քառյակը պատրաստվում է ներկայացնել ՀՀ կառավարությանը: Բանն այն է, որ Քառյակում միասնական որոշում չկա, քանի որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեռևս ցանկանում են սպասել կառավարության գործունեությանը 100 օր, իսկ ՀԱԿ-ն ու «ժառանգություն»-ն առաջարկում են ավելի կտրուկ լինել, հանրահավաքներ անցկացնել: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չհերքեց մեր այս տեղեկությունները. «Ես արդեն ասել եմ, որ Քառյակը սիամական երկվորյակ չէ, որ բոլոր հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումները նույնը լինեն: Քառյակի սեփականություն են դառնում այն որոշումները, որոնք ընդունվում են կոնսենսուսով, 4 ուժերի համաձայնությամբ»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր