Իսրայելցի երեք դեռահասի առևանգելու ու սպանելու կասկածյալները ոչնչացվել են
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Իսրայելի պաշտպանության բանակը ձեռնարկած հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել է երկու պաղեստինցու, որոնց կասկածում են իսրայելցի երեք դեռահասի առևանգելու ու սպանելու մեջ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայության ղեկավար, փոխգնդապետ Փիթեր Լեռները:
Զինծառայողները գիշերային ժամերին շրջապատել են Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Հեվրոնի տներից մեկը, ուր թաքնվել են կասկածյալները՝ ՀԱՄԱՍ շարժման անդամներ Ամեր Աբու Աիշան ու Մարվան Կավասմեն:
Փոխհրաձգության ժամանակ էլ սպանվել են դեռահասների ենթադրյալ առևանգողները: