ՄԱԿ֊ի ԱԽ֊ն դատապարտել է պեղեստինցի դեռահասի սպանությունը
                        ՄԱԿ֊ի Անվատնգության Խորհուրդը դատապարտել է Երուսաղեմում սպանված պաղեստինցի դեռահասի սպանությունը։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Կազմակերպությունում նշել են, որ անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել և գտնել հանցագործին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյախուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցի ժամանակ խոստացել է ամեն ինչ անել դեռահասին սպանողին գտնելու և պատասխանատվության ենթարկելու համար։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

