Սիրիայի նախագահը կարող է սեփական «թշնամիների» դեմ պայքարում հույս դնել ԱՄՆ-ի աջակցության վրա. The Independent
The Independent-ը հաղորդում է, որ Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» ջիհադականների դեմ Վաշինգտոնի ռազմական գործողության արդյունքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հնարավորություն է ստանում ընդդիմության դեմ պայքարում ամրապնդել սեփական դիրքերը:
«Եթե արաբական հին «Իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» ասացվածքը պարունակում է ինչ-որ իմաստնություն, ապա Բաշար Ասադն անձամբ համոզվել է դրանում: Սիրիայի նախագահը կարող է հույսեր կապել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ու Հորդանանի աջակցության հետ, քանի որ այդ երկրները «Իսլամական պետության» դեմ պայքարում հանդիսանում են Օբամայի դաշնակիցներ:
Սիրիայի նախագահը կարող է սեփական «թշնամիների» դեմ պայքարում հույս դնել ԱՄՆ-ի աջակցության վրա՝ թեև մեկ տարի առաջ Վաշինգտոնը պլանավորել էր «Ասադին վերածել փոշու»,- նշված է թերթում: