211652_close_icon
views-count951 դիտում article-date 13:10 24-09-2014

Կինը խոստովանել է բջջայինի գողությունը

Հուլիսի 18-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող «Օրանժ Արմենիա» սպասարկման կենտրոնից գողացել են «Սամսունգ» տիպի բջջային հեռախոս: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 22-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Արմենուհի Մ.-ն, որը հրավիրվել է բաժին և տվել խոսովանական ցուցմունք: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր