Ուկրաինայում մարտերի ընթացքում գրանցված զոհերի թիվը հասել է 3543֊ի
Ուկրաինայում մարտական գործողությունների ընթացքում գրանցված զոհերի թիվը հասել է 3543֊ի։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով ՄԱԿ֊ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչին։
«Ներկայումս Ուկրաինայում մարտական գործողություների ընթացքում պաշտոնական տվյալներով զոհվել է 3543 մարդ, այդ թվում՝ մալազիական ինքնաթիռի 298 զոհվածները»,֊ նշել է Շիմոնովիչը։