Ուկրաինայում մարտերի ընթացքում գրանցված զոհերի թիվն 210֊ի է հասել
Հունիսի 10֊ին Ուկրաինայի հատուկ գործողություններ իրականացվող հատվածում զոհվել է ավելի քան 50 մարդ, իսկ ողջ մարտերի ընթացքում զոհվածների թիվը հասնում է 210֊ի։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ»֊ը՝ հղում անելով Ուկրաինայի ԱՆ ղեկավար Օլեգ Մուսիային։
«Երեկվա դրությամբ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում զոհվել են ավելի քան 50 մարդ»,֊ ասել է նա։
Ըստ նրա խոսքերի՝ այդ տվյալները վերաբերում են այն զոհվածներին, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց և դիահերձարան։