Հնդկաստանի հյուսիս֊արևելքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 15 մարդ
Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ և Մեգհալայ նահանգներում հորդառատ անձրևներից առաջացած ջրեհեղեղի և սողանքների հետևանքով ավելի քան 15 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Hindu թերթը։
Առավել շատ է տուժել Գոալփարա շրջանը, որտեղից մոտ 200 հազար մարդ է տարհանվել։
Փրկարարական աշխատանքներում զինվորականներ են ընդգրկվել։