«Իսլամական պետության» զինյալները մտադիր են պատասխանել ամերիկյան ավիահարվածներին
                        «Իսլամական պետության» զինյալները հայտարարել են, որ մտադիր են պատասխանել Սիրիայի տարածքում իրենց վերահսկած տարածքներին ամերիկյան ավիահարվածներին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Խմբավորման անդամներն ընդգծել են, որ տեղի ունեցածի համար մեղադրում են ոչ միայն ամերիկացիներին, այլև՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններին, որոնք չեն խոչընդոտել Սիրիան ռմբակոծելու Արևմուտքի մտադրություններին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

