Իսրայելը կործանել է իր օդային սահմանը խախտած սիրիական ինքնաթիռը
Star թերթի տվյալներով՝ Իսրայելը կործանել է իր օդային սահմանը խախտած Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը:
Միջադեպը գրանցվել է Գոլանի բարձունքներում: Իսրայելի ՀՕՊ-ը սիրիական ինքնաթիռը կործանել է Patriot զենիթա-հրթիռային համալիրի օգնությամբ:
Այս մասին հայտնել է Իսրայելի բանակը, որը չի ներկայացրել միջադեպի մասին այլ մանրամասներ: