Թուրքիայի Զինված ուժերը վայր են գցել օդային սահմանը հատած սիրիական Миг 23 կործանիչը. տեսանյութ
Թուրքիայի ռազմաօդային ուժերը մարտի 23-ին ոչնչացրել են Թուրքիայի օդային տարածք ներխուժած սիրիական երկու Миг 23 կործանիչներից մեկը:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ թուրքական օդուժը վայր է գցել սիրիական կործանիչներից մեկն այն բանից հետո, երբ մի քանի նախազգուշական ազդանշաններից հետո կործանիչներից մեկը փոխել է ուղղությունը, իսկ մյուսը, այնուամենայնիվ, հատել Թուրքիայի օդային սահմանը՝ հետապնդելով Սիրիայից դեպի Թուրքիայի տարածք փախչող Քեսապ շրջանի բնակիչներին:
Պաշտոնական Դամասկոսն արդեն հայտարարել է, որ սիրիական կործանիչի ոչնչացումը խոսում է թուրքական կողմի ագրեսիայի մասին: