Լյուբիցը դիտավորյալ է կործանել ինքնաթիռը. 2-րդ սև արկղ
Ֆրանսիական Ալպերում կործանված A-320 ինքնաթիռի 2-րդ սև արկղը, ի վերջո, հայտնաբերվել է: Այն պարունակում է տվյալներ թռիչքի պարամետրերի, ինչպես նաև օդանավի համակարգերի աշխատանքի մասին:
Թեև ինքնագրիչ սարքը բավականին վնասված է` ձայնագրությունը ապացուցում է վարկածը, որ Լյուբիցը դիտավորյալ է կործանել ինքնաթիռը:
Հիշեցնենք, որ առաջին սև արկղը հայտնաբերվել էր ավիաաղետից անմիջապես հետո: