211652_close_icon
views-count50941 դիտում article-date 15:30 03-06-2018

Սուրենավանում սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանը խախտած երկու անձանց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում, Սուրենավան բնակավայրի շրջանում ռուսաստանցի սահմանապահները մայիսի 31-ին ձերբակալել են երկու անհայտ անձանց, որոնք անօրինական հատել են պետական սահմանը։ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունից, պետական սահմանի պահպանության ժամանակակից միջոցների կիրառման շնորհիվ սահմանապահ վերակարգը կարճ ժամանակահատվածում հայտնաբերել եւ ձերբակալել է չարագործներին։ Սահմանախախտներն օրենսդրության սահմանած կարգով հանձնվել են ՀՀ իրավապահ մարմիններին։ Ներկայումս միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար իրականացվում է անհրաժեշտ միջոցառումների համալիր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր