Գերմանացի պատգամավորը՝ Ադրբեջանի «սև ցուցակում»
                        Գերմանական Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ Մանֆրենդ Գրունդին Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է «անցանկալի անձ» Ադրբեջանում, հաղորդում է apa գործակալությունը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն դա բացատրել է վերջերս գերմանացի պատգամավորի կողմից Արցախի Հանրապետություն կատարած այցով և ԼՂՀ ղեկավարության հետ ունեցած հանդիպումներով: 
«Նա առանց թույլտվության այցելել է Լեռնային Ղարաբաղ»,-«պարզաբանել է» Ադրբեջանի ԱԳՆ-ն իր տարածած պաշտոնական հայտարարության  մեջ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

