1918 դիտում
14:57 23-09-2014
«Հետադարձ հայացք՝ 100 տարի անց». մեկնարկում է Եվրոպական ժառանգության օրերը
Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 27-28-ին՝ «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց» խորագրի ներքո: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում իրականացվելիք միջոցառումները, որոնք նվիրված են Առաջին աշխարհամարտի դեպքերին, վկայակոչված են ապահովելու մի հուզական ճամփորդություն՝ ճանաչելու մշակութային ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած մշակութային ժառանգության՝ պատմաճարտարապետական կոթողների և հոգևոր արժեքների անդառնալի կորուստը, վերապրելու պատմության անցած 100 տարիները և վերաարժևորելու հայ մարդու մոխիրներից վերստին հառնող ստեղծագործ ուժը:
Այս տարի ևս հանրապետության բազմաթիվ պետական և մասնավոր թանգարաններ իրենց միջոցառումների հարուստ ընտրանին կներկայացնեն հանրությանը, դռները կբացեն նաև այն հուշարձան հաստատությունները, որոնք սովորաբար փակ են քաղաքացիների այցելությունների համար:
Հիշեցնենք, որ Եվրոպական ժառանգության օրերը Եվրոպայի խորհրդի և Եվրոպայի միության համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 եվրոպական երկրներում:
Ս. թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին:
Նմանատիպ նյութեր
1917 դիտում
19:25 13-08-2014
Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց» խորագրի ներքո
4394 դիտում
15:13 03-11-2017
Հետադարձ հայացք. Թրամփի հաղթանակից 1 տարի անց. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
802 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
460 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը