Մայք Թայսոնն օգնել է ավտովթարի ենթարկված մոտոցիկլավարին
Ինչպես հայտնում է Associated Press-ը, Լաս Վեգաս տանող ավտոճանապարհին պրոֆեսիոնալ բռնցքամարտի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնն օգնություն է ցուցաբերել ավտովթարի ենթարկված մոտոցիկլավարին:
Թայսոնը ավտովթարի ականատես է եղել, ինչի հետևանքով 29-ամյա Ռայան Չեսլին մի քանի կոտրվածքներ է ստացել:
Թայսոնը սպասել է Շշտապ օգնության մեքենայի ժամանմանը, որից հետո միայն հեռացել դեպքի վայրից:
Ավտովթարից տուժած մոտոցիկլավարը շնորհակալություն է հայտնել Թայսոնին՝ նրան ուղարկելով նամակ և մրգերով զամբյուղ: